Ռուսաստանը զենք կվաճառի... իր քաղաքացիներին

Ռուսաստանը զենք կվաճառի... իր քաղաքացիներին

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել զենք կրելու մասին ՌԴ-ի օրենքում փոփոխությունների նախագծին, տեղեկացնում է ТАСС-ը:



Համաձայն առաջարկված փոփոխությունների՝ անհրաժեշտ փաստաթղթերն ունեցող Ռուսաստանի քաղաքացիներին թույլատրվել է ինքնապաշտպանության նպատակով զենք կրել:



Նախկինում ռուսաստանցիները զենք կրելու թույլտվություն ունեին միայն որսի, մարզական միջոցառումների անցկացման, մարզական հրաձգությունների ժամանակ:



Պարտադիր պայման է, որ որոշ զինատեսակների դեպքում, նրանք ստիպված կլինեն կրել բացառապես հայրենական արտադրության զենքեր: