Երանոսյանի վրա բողոք կա՞... Ոչ, չկա. Շարմազանով

Երանոսյանի վրա բողոք կա՞... Ոչ, չկա. Շարմազանով

Այսօր` դեկտեմբերի 19-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները Շարմազանովից հետաքրքրվել են, թե ինչու իշխանությունները դատապարտեցին ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանի վարքը, սակայն պաշտոնանկ չարեցին, եթե հաշվի առնենք, որ համաժողովրդական շարժումը նման բան էր պահանջում:



«Երանոսյանի վրա բողո՞ք կա: Ոչ, չկա: Երկրորդ` ես բազմիցս ասել եմ, որ ես իրավական խնդիրներին չեմ խառնվում եւ խորհուրդ կտամ իրավական խնդիրները թողնել փաստաբաններին, դատավորներին, դատախազներին, քննիչներին, հետաքննիչներին: Երկրում այնքան քաղաքական եւ տնտեսական խնդիրներ կան, որ քաղաքական գործիչները թող զբաղվեն դրանցով»,- ասել է ՀՀԿ խոսնակը:



Հիշեցնենք, որ օրերս Լեւոն Երանոսյանը հայտարարել էր՝ «Ով Սերժ Սարգսյանին բան ասի, ականջները կկտրեմ»: Այս հայտարարությունից հետո ոչ իշխանական ուժերը հայտարարել էին, որ սա պաշտոնեական դիրքի չարաշահում է եւ պետք է անմիջապես պաշտոնանկ անել նրան:



Ինչ վերաբերվում է Երանոսյանին պաշտոնանկ անելուն, Շարմազանովի խոսքով` դա Հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակում է: