Ալիևը ռազմական գործից հե՜չ բան չի հասկանում…

Ալիևը ռազմական գործից հե՜չ բան չի հասկանում…

Ալիևը ռազմական գործից հե՜չ բան չի հասկանում: Հիմա ասեմ՝ ինչու: Հրամանագրով արգելել է իրենց զոհերի թվի կամ էլ զինուժում որևէ բացասական բանի մասին հրապարակում անել:



Ջա՜ն, մեզ էլ ի՞նչ է պետք: Ամեն օր հայրենասիրական պրոպագանդման նպատակով կարող ենք ասել՝ Ադրբեջանը 100 կամ 150 զոհ տվեց: Կամ ինչու՞ այդքան քիչ է՜, ինչքան ուզենք, էնքան էլ կխփենք:



…Ու ավելի մարտական կտրամադրվենք, այնքան մարտական, որ մեր բանակում չծառայած նախարարներն էլ առաջին գիծ դուրս գան: Ասեն՝ ոնց որ թե արդեն հաղթում ենք, գնանք - տեսնենք՝ ինչ ենք բերում:



Որ կողքից էլ գեներալն ասի՝ Բաքուն արդեն մերն է կամ Բաքու ենք մտնում, Ալիևը կդառնա սեփական ռազմական գաղտնիքի զոհը: Մի ուռռայով Բաքու կմտնենք:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ