Լիբերմանի արարքը քաղաքական գործչի համար անհարիր է. ՀՀ ԱԳՆ

Լիբերմանի արարքը քաղաքական գործչի համար անհարիր է. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն անհարիր է համարում «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանի արարքը։



Լիբեմանը նախընտրական արշավի շրջանակներում մասնակցել էր ադրբեջանական քարոզչության կողմից կազմակերպված Խոջալուի դեպքերին նվիրված միջոցառմանը։



Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում գնահատել է Լիբերմանի արարքը եւ ասել. «Անհարիր է, որ որեւէ քաղաքական գործիչ կարող է թույլ տալ իրեն ներքաշել ադրբեջանական էժանագին քարոզչական շահարկումների մեջ»։