Րաֆֆի Հովհաննիսյանը Լոս Անջելեսում ֆիլմ է նկարում

Րաֆֆի Հովհաննիսյանը Լոս Անջելեսում ֆիլմ է նկարում

Մինչ հայ հանրությունը հետաքրքրվում է, թե ինչով է զբաղված եւ երբ է վերադառնալու Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ «Ժառանգության» աչքը ջուր կտրեց իր առաջնորդի ճամփին, որ գա եւ ասի, թե ով է ճիշտ, եւ ինչ դիրքորոշում բռնեն նախագահական այցելած երկու «ռենեգատների» նկատմամբ, ինքը՝ առաջնորդը, պարզվում է, Լոս Անջելեսում ֆիլմ է նկարում: Նա ցեղասպանությանը նվիրված «1915» ֆիլմի «գործադիր պրոդյուսերն» է: Ֆիլմի ռեժիսորներն են որդին՝ Կարին Հովհաննիսյանը եւ Ալեք Մուհիբյանը, երաժշտության հեղինակը՝ Սերժ Թանկյանը: Ֆիլմը նախատեսվում է ցուցադրել ԱՄՆ-ում եւ Հայաստանում՝ սկսած ապրիլի 17-ից: