Ձեզ շատ սիրում եմ

Ձեզ շատ սիրում եմ

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը քննարկելու նպատակով «Ժառանգության» ներկայացուցիչներ Ռուբիկ Հակոբյանի եւ Արմեն Մարտիրոսյանի՝ Բաղրամյան 26 կատարած այցի շուրջ բորբոքված կրքերը կհանդարտվեն առանց որեւէ մեկին կուսակցությունից հեռացնելու: Ամերիկայից այդպես է հասկացրել Րաֆֆի Հովհաննիսյանը, ում վերադարձին կուսակիցներն սպասում են այս շաբաթ: Առաջնորդի վերադառնալուն կհաջորդի կուսակցության ընդդիմադիրներին ու իշխանամետներին բարիշացնելու գործընթացը: Սակայն մինչ այդ Զարուհի Փոստանջյանն արդեն հրապարակավ որոշ սրբագրումներ կատարել է՝ Սերժ Սարգսյանին այցելած Արմեն Մարտիրոսյանին առանձնացնելով Ռուբիկ Հակոբյանից: Մեր թերթում Անահիտ Բախշյանին ուղղված մի նամակի տակ Փոստանջյանը երկու օր առաջ թողել է հետեւյալ մեկնաբանությունը. «Անահիտ, Արմեն եւ Ստյոպ, եւ անփոխարինելի Րաֆֆի Հովհաննիսյան, Ձեզ շատ սիրում եմ»: Իսկ սրանից օրեր առաջ Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանի հրավերն ընդունելու կապակցությամբ իր կուսակիցների մասին ասել էր. «Հավանաբար, գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ»: