Անցում նոր մոդելի

Անցում նոր մոդելի

«Հավանականությունը մեծ է, որ քննարկումների արդյունքում Հայաստանն ի վերջո անցում կկատարի կառավարման խորհրդարանական համակարգին»,- երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Մինչդեռ Սերժ Սարգսյանը բոլորովին վերջերս ոչ միայն պնդեց իր նախնական մոտեցումը եւ համակրանքը գործող կիսանախագահական մոդելի վերաբերյալ, այլեւ նկատեց, որ առաջարկվող խորհրդարանական համակարգի պարագայում երկրի կայունության եւ անվտանգության հետ կապված խնդիրներ է տեսնում: «Ես կարծում եմ, որ նոր առաջարկներ կլինեն, քննարկումներ, որոնց արդյունքում հավանականն այդ մոդելը կլինի»,- ասաց Բաղդասարյանը՝ հաստատելով այն տպավորությունը, որ Սերժ Սարգսյանի կասկածները «քննարկումներ» կոչվող թատրոնի մի մասն են: