ՊՆ-ում մտավախություն կա, որ 500 դրամ հանագանակությունը լավ չի ընդունվի հանրության շրջանում

ՊՆ-ում մտավախություն կա, որ 500 դրամ հանագանակությունը լավ չի ընդունվի հանրության շրջանում

Hraparak.am-ը տեղեկացել է, որ օրերս Պաշտպանության նախարարությունում քննարկվել է հանրությունից 500 դրամ հանգանակելով սահմանի արդյունավետ պաշտպանության ծրագիր մասնագետներին պատվիրելու նախաձեռնությունը: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց նախաձեռնության հեղինակ Դավիթ Սանասարյանը, ով այդ հարցը բարձրացրել էր ֆեյսբուք սոցիալական ցանցում:



«ՊՆ-ի ներկայացուցիչների հետ նախնական ինֆորմացիոն փոխանակում է եղել, որպեսզի հասկանանք՝ ինչ իրավիճակ է, միայն գումար հավաքելու խնդիրը չէ: Նաեւ տեխնիկայի, աշխատելու, սպասարկման խնդիրն է»,-ասաց Սանասարյանը: Վերջինս նշեց, որ քննարկումները ակտիվ փուլ կմտնեն ապրիլի 24-ից հետո, իսկ արդյունքը կուրվագծվի 1-1,5 տարի հետո:



Ամեն դեպքում, ՊՆ-ում ինչպե՞ս են արձագանքել հանրությունից գումար հանգանակելուն, որը կարող է հարուցել քաղաքացիների ստվար հատվածի զայրույթը՝ հաշվի առնելով մարդկանց սոցիալական դրությունը եւ հատկապես բանակում առկա կոռուպցիան:
«Սա ողորմություն, անճարություն չէ, բոլորի մասնակցությամբ սահմանների անվտանգության լուծման հարցն է, ամբողջ աշխարհը, այդ թվում ամենահզոր բանակ ունեցող ԱՄՆ-ն, ունի բանակի հիմնադրամ, որտեղ քաղաքացիները ներդրում ունեն: Եթե անգամ ՊՆ-ի մոտ մտավախություն կա, որ 500 դրամ հանագանակությունը լավ չի ընդունվի, քաղաքացիները պետք է ցույց տան, որ բոլորիս խնդիրն է սահմանի պաշտպանության հարցը»,-ասաց մեր զրուցակիցը: