Ամերիկյան ավիակիրը նավարկում է դեպի Եմենի մերձափնյա ջրեր

Ամերիկյան ավիակիրը նավարկում է դեպի Եմենի մերձափնյա ջրեր

Ամերիկյան «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը ուղղություն է վերցրել դեպի Եմենի առափնյա ջրերը՝ օգնության շտապելով արդեն այնտեղ գտնվող ԱՄՆ մյուս ռազմանավերին, հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով Պենտագոնի իր աղբյուրներին:



Գործակալության տեղեկություններով՝ Ադենի ծոցի շրջանում է գտնվում ԱՄՆ ՌԾՈւ ինը ռազմանավեր, այդ թվում հածանավեր և էսմինեցներ: Ծովայիններին առաջադրանք է տրվել ձերբակալել իրանական ցանկացած նավ, եթե նրա վրա, հնարավոր է, զենք կա, որ նախատեսված է Եմենի ապստամբների համար: