ՍԴՀԿ-ն և Դեմկուսը չեն գնալու տուն թեյ խմելու

ՍԴՀԿ-ն և Դեմկուսը չեն գնալու տուն թեյ խմելու

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մայիսի 1-ին՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ժամը 18-00-ին հրավիրում են հանրահավաքի, որտեղ ներկայացնելու են այն բոլոր մեխանիզմները, որի միջոցով հնարավոր է ձերբազատվել իշխանություններից։



«Մեկ հանրահավաքով չենք սահամանափակվելու, մեր գործողությունները շարունակական բնույթ կկրեն»,-ասաց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը՝ հավելելով, որ իրենք խնդիր ունեն գնալու ու ցանկացած քաղաքացու ներկայացնելու իրենց գաղափարները և մեղանիզմները։



Գալստյանը տեղեկացրեց, որ իշխանափոխության կոչեր չեն հնչեցնելու և ինչպես նաև հստակ օր ժամ չեն ասելու, թե երեբ տեղի կունենա իշխանափոխություն։
«Կոչերը այլևս արդիական չեն, այն ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները ովքեր հայտ էին ներկայացնում իշխանափոխություն անելու, առաջին իսկ քայլից հետո գնում էին տուն թեյ խմելու»,-ասաց Գալստյանը։



Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը նշեց, որ վերջին շրջանում քաղաքական դաշտը վերջապես գնում է մաքրման, այսպես կոչված, փրկիչները հեռանում են դաշտից ու իրականում խոստացած մեկ օրվա վերափոխումը հեշտ չէ։«Քաղաքական կուսակցություններ ենք ու քաղաքական պայքար ենք մղելու։ Մայիսի 1-ը խորհրդանշական է, մենք ուզում ենք այս պահին պարտադրել իշխանությանը անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է, և նրանց ցույց ենք տալու ճիշտ ճանապարհը»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ ներյակացնելու են այլընտրանքը, որի միջոցով հնարավոր է իշխանփոխություն անել։
Մայիսմեկյան հանրահավաքի ժամանակ անուններ են հնչեցնելու և ասելու , թե ինչի համար են նրանք պատասխանու ու ինչ պետք է անեն։
«Ապրիլի 24-ին մենք համոզվեցինք, որ իշխանությունը բարձր մակարդակով կարող է իրականացնել այս կամ այն միջոցառումը, բայց ինչո՞ւ չի կարող նման կերպ լուծել մեր ներքին խնդիրները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀ-ում գործող համակարգը պետք է փոխվի ամբողջովին։