Ստորագրվեց Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ առեւտրի եւ ներդրումների համաձայնագիրը (լուսանկարներ)

Ստորագրվեց Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ առեւտրի եւ ներդրումների համաձայնագիրը (լուսանկարներ)

Մայիսի 7-ին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին՝ ՀՀ Նախագահի ներկայությամբ, ստորագրեցին Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը։



Հայաստանը եւ Միացյալ Նահանգները, ըստ փաստաթղթի, հավաստում են իրենց մտադրությունը՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ ներդրումների եւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության, առեւտրի խրախուսման համար։



Նախատեսվում է ձեւավորել Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որի հանդիպումներն անց են կացվելու առնվազն տարին մեկ անգամ։ Խորհուրդը կոչված է՝ բացահայտելու երկկողմ ներդրումների եւ առեւտրի նոր ոլորտներ եւ աշխատանքներ տանելու դրանց զարգացման ու այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների վերացման ուղղությամբ։