Եվրամիությունը կարող է նոր համաձայնագիր նախապատրաստել Հայաստանի համար

Եվրամիությունը կարող է նոր համաձայնագիր նախապատրաստել Հայաստանի համար

Եվրամիությունը կարող է նոր համաձայնագիր նախապատրաստել Հայաստանի համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԵՄ-ում նախագահող Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը:



«Մենք աշխատում ենք Ռիգայի գագաթնաժողովի (մայիսի 21-22) հայտարարության շուրջ: Որպես այդ գործընթացի մաս` մենք կարող ենք նոր համաձայնագիր նախապատրաստել Հայաստանի համար և աշխատել դրա շուրջ, իհարկե, հաշվի առնելով այդ երկրի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը»,- ասել է Ռինկևիչը` ԵՄ-ի և Արևելյան գործընկերության առևտրի նախարարների հետ հանդիպումից հետո:



Նրա խոսքով` ԵՄ-ը ցանկանում է աշխատել Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի իր գործընկերների հետ, որպեսզի հաստատվի համագործակցության այնպիսի մակարդակ, որը կհամապատասխանի ընդհանուր շահերին: