Գարեգին Բ-ն բավականին ծանր է տարել Արամ Ա-ին առանձնացնելու փաստը

Գարեգին Բ-ն  բավականին ծանր է տարել Արամ Ա-ին առանձնացնելու փաստը

Երեկ տեղեկացանք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի աղոթքով է մեկնարկել ԱՄՆ Սենատի նիստը, ինչը կարելի է աննախադեպ փաստ համարել: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է պատահել, որ այդ պատվին արժանացրել են Արամ Ա-ին, այլ ոչ թե Գարեգին Բ-ին, ով նույնպես գտնվում է Վաշինգտոնում: ԱՄՆ մեր աղբյուրները նշեցին, որ այս հարցում դերակատարում է ունեցել Միացյալ Նահանգների ՀՅԴ կառույցը, որը Սենատում որոշակի կապեր ունի: Մենք տեղեկացանք նաեւ, որ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը բավականին ծանր է տարել Արամ Ա-ին առանձնացնելու փաստը: