ԵՏՄ երկրների առաջնորդները մի շարք համատեղ փաստաթղթեր են ստորագրել

ԵՏՄ երկրների առաջնորդները մի շարք համատեղ փաստաթղթեր են ստորագրել

Եվրասիական տնտեսական միության առաջնորդները մի շարք համատեղ փաստաթղթեր են ստորագրել: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Ղրղզստանի ղեկավար Ալմազբեկ Ատամբաևը, ով հաստատել է պատրաստակամությունը` ստորագրելու Ղրղզստանի` միությանն անդամագրվելու մասին փաստաթուղթը:



Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` Կրեմլից ավելի վաղ հայտնել էին, որ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին ուրբաթ նախատեսվում էր հաստատել Միության անդամ պետությունների` 2015-2016-ի մակրոտնտեսական քաղաքականության հիմնարար ուղենիշերը, որոնք ենթադրում են տնտեսական աճի խթանմանը, տնտեսության իրական հատվածում համագործակցության խորացմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում:



Բացի այդ, բանակցությունների ընթացքում մտադրություն կար հաստատելու Էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման հակեցակարգը, որը պետք է շահագործվի 2019-ի հուլիսի 1-ից:



Նախատեսված էր նաև ավտոճանապարհային փոխադրումների (2016-2025) շուկայի աստիճնական ազատականացման ծրագրի հաստատումը: