ՆԱՏՕ-ի հավաք՝ Անթալիայում. Ռուսաստանն ու ջիհադականները դարձյալ նույն հարթության մեջ են

ՆԱՏՕ-ի հավաք՝ Անթալիայում. Ռուսաստանն ու ջիհադականները դարձյալ նույն հարթության մեջ են

Մայիսի 13 - 14-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կկայանա ՆԱՏՕ-ի հավաք: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` Անթալիայում կհավաքվեն 60 ներկայացուցիչներ Հյուսիս - ատլանտյան դաշինքից, հիմնականում` անդամ երկրների արգործնախարարներ, միջազգային կառույցների անդամներ:

Այս տեղեկությունը հաստատել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Օրակարգում են` հաջորդ տարի Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստությունները, ինչպես նաև` Ռուսաստանի և ջիհադիստների առաջխաղացման հարցերը: Ի դեպ՝ Չավուշօղլուն ասել է, որ հաջորդ տարվա գագաթնաժողովը ՆԱՏՕ-ի «ընդլայնման գագաթնաժողով» է լինելու, ինչը համապատասխանում է Թուրիքիայի ակնկալիքներին: