Մեծ Բրիտանիայում պատգամավորները բյուջեից 70 հազար ֆունտ ստեռլինգի Apple-ի տեխնիկա են գնել

Մեծ Բրիտանիայում պատգամավորները բյուջեից 70 հազար ֆունտ ստեռլինգի Apple-ի տեխնիկա են գնել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի պատգամավորներն ընտրություններից առաջ մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում բյուջեից ավելի քան 70 հազար ֆունտ ստեռլինգ են ծախսել iPhone հեռախոսներ, iPad համակարգիչներ և նոթբուքներ գնելու համար: Սակայն խորհրդարանում չափանիշներին հետևելու վերահսկիչ անկախ բաժնի (IPSA) նախագահն ասել է, որ դա չի կարելի վատնում համարել, գրում է РИА Новости-ն:



«Ուսումնասիրելով տվյալները` մենք հաջողությամբ կարող ենք հայտնել, որ գնումները կատարվել են համապատասխան կանոնների: Սեպտեմբերի ընթացքում բոլոր պատգամավորների գնումների գումարը կազմել է 71216 ֆունտ ստեռլինգ և 48 պենս: Փիթեր Հեյնը սեպտեմբերին iPad, iPhone և նոր նոթբուք է ձեռք բերել 1907 ֆունտ ստեռլինգ և 90 պենս գումարով»,- ասել է նա:



Իմանալով այս մասին` բաժինը 60 խորհրդարանականների նամակ է հղել` խնդրելով հիմնավորել, որ սարքավորումները գնվել են անհրաժեշտությունից ելնելով՝ պատգամավորական պարտականությունները կատարելու համար: