Լեհաստանը պատրաստվում է հանրաքվեի

Լեհաստանը պատրաստվում է հանրաքվեի

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին մայիսի 13-ին երկրի համար առանցքային մի քանի հարցով համաժողովրդական հանրաքվե անցկացնելու մասին օրինագիծ է ստորագրել եւ փաստաթուղթն ուղարկել Սենատ։



«Հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 6-ին, որպեսզի արձակուրդներից հետո դրան հնարավորինս շատ մարդ մասնակցի»,- ասել է լեհ նախագահը։



Հանրաքվեն կանցկացվի քաղաքացիների կամարտահայտման, քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման եւ հարկային օրենսդրության հարցերով։ Լեհաստանի օրենսդրության համաձայն՝ հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է որպեսզի Սենատը 14 օրվա ընթացքում ձայների մեծամասնությամբ հաստատի նախագահի առաջարկը, փոխանցում է РИА Новости-ն։