Քըրք Քըրքորյանը Հայաստանի մեծահարուստների մասին

Քըրք Քըրքորյանը Հայաստանի մեծահարուստների մասին

Պատմաբան Հայկ Կոնջորյանի զրույցը Քըրք. Քըրքորյանի հետ այժմ եզակի հնչեղություն ունի: Հատկապես այս հատվածը.



- Հայաստանում մեծահարուստներն ապրում են ավելի շքեղ կյանքով, քան բազմաթիվ ամերիկյան միլիարդատերեր:



Քըրք. Քըրքորյան.- Շքեղ կյանքով այժմ քչերին կզարմացնես: Հատկապես միլիարդատերերին: Շքեղությամբ փորձում են զարմացնել նրանք, ովքեր ուրիշ այլ բան չունեն զարմացնելու համար:



- Օրինակ, ինչո՞վ կարող են զարմացնել ժամանակակից միլիարդատերները:



Քըրք. Քըրքորյան.- Գաղափարով: Նորարարությամբ: Ներկայիս մեծահարուստները կարող են լինել հեղափոխականներ: Պարզապես պետք է գտնել համարձակ գաղափարներ և իրագործել դրանք:



-Իսկ հե՞շտ է գտնել այդպիսի գաղափարներ:



Քըրք. Քըրքորյան.- Այժմ աշխարհում ավելի շատ փող կա, քան գաղափար: Միլիարդավոր դոլարներ անգործության են մատնված բանկերի պահեստներում: Այդ պատճառով, մեծահարուստներն այսօր վիթխարի գումարներ են ներդնում կրթության և գիտության մեջ, որտեղից էլ ակնկալում են ստանալ նոր գաղափարներ: Սա փոխադարձ օգուտ է և հարուստների, և պետության, և հասարակության համար:



-Բայց ոչ բոլոր հարուստներն են այդպես առաջնորդվում:

Քըրք. Քըրքորյան.- Դրանում է տարբերությունը` հարուստների և շատ փող ունեցող աղքատների միջև:



Հասմիկ Բաբաջանյան