Զուրաբ Ծերեթելու մտքի թռիչքը հասավ Կենտրոնական Ամերիկա

Զուրաբ Ծերեթելու մտքի թռիչքը հասավ Կենտրոնական Ամերիկա

lenta.ru-ն հաղորդում է, որ ԱՄՆ-ին պատկանող Պուերտո-Րիկոյում կտեղադրեն ծովագնաց Քրիստոփոր Կոլումբոսին նվիրված` «Նոր Աշխարհի ծնունդը» արձանը, որի հեղինակ ռուսաստանցի քանդակագործ Զուրաբ Ծերեթելին է: Հուշարձանի բացումը նախատեսում է 2016-ին:



126 մետր բարձրությամբ արձանը կկանգնեցվի Արեսիբո քաղաքում, որտեղ Կոլումբոսը ենթադրաբար ափ է դուրս եկել իր 1493 թ.` երկրորդ նավարկության ժամանակ: Արձանտ բաղկացած է 2500 բրոնզե դետալներից, դրա ընդհանուր քաշը ավելի քան 600 տոննա է: Արձանը ձուլել են Սանկտ-Պետերբուրգում: Այն ունի վերելակ և դիտահրապարակ:



Ուշագրավ է, որ արձանը կդառնա ամենաբարձրը` ԱՄՆ կառավարման ներքո գտնվող բոլոր տարածքներում: Օրինակի համար` Նյու Յորքի Ազատության արձանի բարձրությունը 93 մետր է: