Վարչապետն իրեն նորից վարչապետի պաշտոնում է պատկերացնում

Վարչապետն իրեն նորից վարչապետի պաշտոնում է պատկերացնում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ կա քաղաքական կոնսոլիդացիա սահմանադրական բարեփոխումների հարցում։



«Եթե դուք նկատել եք, հանրապետության նախագահի հետ հանդիպել են քաղաքական ուժերը, նաև խորհրդարանական քաղաքական ուժերը, որը շատ կարևոր է, և մենք փորձում ենք լայն կոնսոլիդացիա ստեղծել, դա է մեր խնդիրը, որպեսզի հանրությանը, հասարակությանը ներկայացնենք այն, ինչ ցանկանում ենք մենք բարեփոխել»,-ասաց վարչապետը։



Hraparak.am-ի հարցին՝ իրեն ի՞նչ պաշտոնում է պատկերացնում Սահմանադրության փոփոխությունից հետո, վարչապետը պատասխանեց․ «Առայժմ վարչապետի պաշտոնում»։



-Նորի՞ց։



-Դե դա ժողովուրդը պիտի որոշի, եթե խորհրդարանական մեծամասնությունն ուզենա, ինչու չէ՞ որ։



-Այսինքն՝ նորից բարձր պաշտոնի՞ եք հավակնում, թե՞ միգուցե դուրս գաք քաղաքականությունից։



-Միայն բարձր պաշտոնի։ Ձեզ բավարարու՞մ է։



-Կարևորը՝ ժողովրդին բավարարի։



-Ժողովրդի գործերը մենք պետք է լավ կատարենքՄեր խնդիրները՝ ներքին ու արտաքին մարտահրավերները, պետք է լուծենք ու կարևոր է, որ ծառացած խնդիրներին լուծում տանք



 



Շարունակությունը՝ Հրապարակի վաղվա համարում



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ