ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կստորագրվի հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման համաձայնագիր

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կստորագրվի հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման համաձայնագիր

Ռուսաստանն աշխատում է Հայաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ղազախստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծելու ուղղությամբ:



Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ գլխավոր շտաբի պետ, օդատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծման համաձայնագրի նախագիծն անցել է ներհանրապետական բոլոր ընթացակարգերը և պատրաստվում է ստորագրման»,- ասել է Կուրաչենկոն:

Նրա տեղեկացմամբ` սկսվել են համաձայնագրի մշակման աշխատանքները նաև Ղրղըզստանի և Տաջիկստանի հետ: Ղազախստանի հետ համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականին: