Մահացել է Երևանի նախկին քաղաքապետը

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ցավակցական հեռագիր է հղել Եևանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ. 
Հեռագում մասնավոապես ասվում է.



«Խոր ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Երևանի պատվավոր քաղաքացի, 1975-85թթ. Երևանի քաղաքապետ, նշանավոր պետական գործիչ Մուրադ Մուրադյանը: 



Նրա ողջ կյանքը ճշմարիտ հայրենասերի, պետական գործչի լավագույն օրինակ է, ով լինելով իր երկրի իսկական քաղաքացի՝ առաջնորդվում էր բացառապես պետության շահով ու ազգային արժեքներով:



Նախ Լենինականում, ապա նաև Երևանում նրա թողած գործերը մնայուն արժեքներ են, որոնցով, համոզված եմ, տարիներ շարունակ իր յուրովի ներկայությունն է ապահովելու մեզանում:



Նա զուսպ էր, բայց և զգացմունքային, խստապահանջ, միևնույն ժամանակ` հոգատար ամենքի հանդեպ: Նա պատվով անցավ կյանքի իր բաժինը և վայելեց իրեն շրջապատողների սերն ու հարգանքը:



Խորապես ցավակցում եմ Մուրադ Մուրադյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին»: