Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ո՞վ է հետ կանչվելու

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ո՞վ է հետ կանչվելու

Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում 3 անդամ (նախարար) ունի՝ Կարինե Մինասյան, Արա Նռանյան, Ռոբերտ Հարությունյան։ Մեր տեղեկություններով, ռուսական կողմը բանակցում է, որ Հայաստանը 3 հաստիքից 1-ից հրաժարվի։ Չի բացառվում, որ Հայաստանը համաձայնի։ Ուստի հարց է ծագում, թե մեր 3 ներկայացուցիչներից ում են հետ կանչելու։ Կարինե Մինասյանին չեն կանչի, քանի որ ռուսական կողմը նրա հետ վաղուց է աշխատում, եւ նրա դիրքերն ամուր են։ Ռոբերտ Հարությունյանի պարագան պայմանավորված է նրա հոր՝ Խոսրով Հարությունյանի հանգամանքով։ Մնում է Արա Նռանյանը, ում հնարավոր է նոր պաշտոն առաջարկեն՝ նախկինին ոչ համարժեք, բայց ոչ պակաս կարեւոր, որպեսզի ՀՅԴ-ն չնեղանա։