Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի զոքանչին ազատել են աշխատանքից

Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի զոքանչին ազատել են աշխատանքից

Իբրեւ քաղաքացիական ակտիվիստ հանրությանը ներկայացող Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելուց եւ այդ երկրում ապաստան խնդրելուց հետո նրա զոքանչին աշխատանքից ազատել են:



«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մարտիրոսյանի կնոջ մայրը՝ Անահիտ Գասպարյանը, մինչեւ այս տարվա սեպտեմբերի 17-ը աշխատել է ՀՀ ՊՆ «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում»: Երբ հայտնի է դարձել, որ նրա փեսան եւ դուստրը փախել են Ադրբեջան, հոսպիտալի տնօրինությունը, տեղեկությունը եւս մեկ անգամ պաշտոնապես ճշտելուց եւ հաստատում ստանալուց հետո, Անահիտ Գասպարյանին հայտնել է, որ նա աշխատանքից ազատված է:



Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: