Կիրակոս վարդապետ Դավթյանը ստանձնեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնը

Կիրակոս վարդապետ Դավթյանը ստանձնեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնը

Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի պաշտոնավարման սկիզբը նշանավորվել է կիրակնօրյա Պատարագի մատուցմամբ եւ Ջրօրհնեքի արարողությամբ, որն օծվել է նոր օրհնված Սուրբ մյուռոնով:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Սուրբ պատարագին նախորդեց խոստովանության կարգը, որը կատարեց Գեղարքունյաց թեմի նախկին առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Սուրբ պատարագի, թեմակալության ընդունման եւ ջրօրհնեքի արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մի շարք համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ, Գավառ քաղաքի եւ շրջակա համայնքների հավատավորներ:

Սուրբ պատարագի ընթացքում Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը հավատավորներին է ներկայացրել թեմի նոր առաջնորդական տեղապահին, հույս հայտնելով, որ Գեղարքունյաց աշխարհում նույն ջերմեռանդությամբ կշարունակվեն Աստվածահաճո գործերը, եկեղեցաշինական ձեռնարկները,հայրենի հողի ու հավատի զորացման քայլերը: