Լարված իրավիճակ ԱԺ դարպասների մոտ

Լարված իրավիճակ ԱԺ դարպասների մոտ

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայից մեր թղթակիցը տեղեկացրեց, որ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության այսօրվա հավաքի մասնակիցները երթով հասել են Ազգային ժողով:



Այս պահին այնտեղ բախում է տեղի ունենում մասնակիցների և ոստիկանների միջև: Ակտիվիստները ցանկանում են «Ոչ» գրությամբ պաստառը փակցնել Աժ դարպասներին, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս, նրանք փորձում են խլել գրությունը:



Իրավիճակը ԱԺ դարպասների մոտ լարված է:



13.45 Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահին արդեն ոստիկանների կողմից 3 հոգի բերման են ենթարկվել: Սակայն ակտիվիստները դեռ փորձում են «Ոչ» գրությամբ պաստառը փակցնել Աժ դարպասներին: ԱԺ-ի պատգամավորներից այնտեղ են գտնվում Արամ Մանուկյանն ու Լևոն Զորաբյանը: