Ֆրանսիացիները Կադիրովին «գերազանց» են նշանակել՝ ահաբեկչության դեմ պայքարի համար

Ֆրանսիացիները Կադիրովին «գերազանց» են նշանակել՝ ահաբեկչության դեմ պայքարի համար

Չեչնիայի նախագահ Ռամիլ Կադիրովին Ֆրանսիական իշխանությունները մրցանակ են հանձնել՝ ահաբեկչությունների դեմ պայքարում ունեցած մեծ ավանդի համար: Այս մասին Instagram-ի իր էջում հինգշաբթի հայտնել է անձամբ Ռամիլ Կադիրովը. «Ֆրանսիայի քաղաքական և միջազգային գործերի կենտրոն»-ի նախագահ Ֆաբիան Բաուսարտն այսօր իմ հյուրն էր: Մենք հետաքրքիր ու ջերմ զրույց ունեցանք: Պարոն Բաուսարտն ինձ հանձնեց «Ահաբեկչության դեմ պայքարի և քաջության համար» մրցանակը, որին ես արժանացել եմ կենտրոնի ղեկավարության որոշմամբ: Ես չգիտեմ, թե Ամերիկայում և եվրոպական մայրաքաղաքներում դա ինչպես են կոչում, բայց Ֆրանսիան ահաբեկչության դեմ մեր մղած պայքարին նշանակում է գերազանց»,-գրում է Կադիրովը:



Չեչնիայի նախագահը նշում է նաև, որ Եվրոպայում տեսնում են, թե Ռուսաստանն էլ ինչ էֆեկտիվ է պայքարում ահաբեկչության դեմ, իսկ Բաուսարտը հիացմունքով է խոսել այդ 2 երկրների մասին:



Ավելի վաղ Կադիրովը հայտարարել էր, որ գրեթե բոլոր ահաբեկիչները, ովքեր ներկայացնում էին Ռուսաստանում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, ոնչացվել են Չեչնիայում: