Գագիկ Հարությունյանը օրենքի խախտումով նախագա՞հ…

Գագիկ Հարությունյանը օրենքի խախտումով նախագա՞հ…

Գագիկ Հարությունյանի պարագան չեմ կարողանում սահմանադրական փոփոխությունների պայմաններում հասկանալ:



Փաստորեն ինքը ուզում է փոխել գործող Սահմանադրությունը, ինքը ի պաշտոնե ակտիվ դեր կունենա սահմանադրական փոփոխությունների գործում, որպեսզի հետո նախագա՞հ դառնա…



Դատարանում անգամ, երբ դատավորը կամ քննիչը շահագրգիռ կողմ է լինում, արգելվում է օրենքով, որ նա վարի գործը:



Իսկ հիմա այնպես է ստացվում, որ Սահմանադրական դատարանի նախագահը շահագրգիռ է փոխել Սահմանադրությունը, որպեսզի ինքը դառնա նախագա՞հ…



Հանկարծ չասեք, որ փոխում է Սահմանադրությունը, որպեսզի անցնի վաստակած հանգստի… Նման պարագայում ինքը կողմ կլիներ գործող Սահմանադրությանը:



Հասմիկ Բաբաջանյան