Պուտինը Ջիմի Քարթերից «Իսլամական պետության» դիրքերի վերաբերյալ քարտեզներ է ստացել

Պուտինը Ջիմի Քարթերից «Իսլամական պետության» դիրքերի վերաբերյալ քարտեզներ է ստացել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի տրամադրած տեղեկությունների հետ, որոնք վերաբերում Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



Նշելով այս փաստի մասին, ՌԴնախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հավելել է, որ այդ տվյալները փոխանցվելեն բաց ալիքներով և իրենց մեջ ռազմական տեղեկություն չեն պարունակում:



Կրեմլի ներկայացուցիչը հրաժարվել է բացատրել, թե ինչ բնույթ են կրում այդ տեղեկությունները, ինչպես նաև՝ թե արդյոք դրանք կօգտաործվեն ռուսաստանյան զինվորականների կողմից:



Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ Քարթերը իրոք Մոսկվային է փոխանցել «Իսլամական պետության» դիրքերի վերաբերյալ քարտեզներ: Զախարովան նշել է, որ դրանք գաղտնի չէին, իսկ դրանց մեծ մասն էլ հասանելի են Քարթերի կողմից ժամանակին հիմնադրված «Carter Center» ոչ կոմերցիոն կազմակերպության կայքում: