Սիրիայում ներքին տեղահանվածները գնալով նվազում են. ՄԱԿ

Սիրիայում ներքին տեղահանվածները գնալով նվազում են. ՄԱԿ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը հայտնել է, որ Սիրիայում ներքին տեղահանված անձանց թիվը նվազել է՝ 7.6 միլիոնից դառնալով 6.3 միլիոն Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:



Վարչությունն այդ փոփոխությունները կապում է Եվրոպա փախստականների հոսքի հետ:
Նշվում է նաև, որ Սիրիայում ահաբեկիչների դեմ ռուսաստանյան օդուժի գործողությունը նույնպես նշանակություն է ունենում տեղաշարժերի դինամիկայում։



Հիշեցնենք, որ Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թ. մարտից, որի ընթացքում, ՄԱԿ-ի գնահատականներով, զոհվել է 250 հազար մարդ։