Օդային ճանապարհով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 40 հազար քաղաքացի

Օդային ճանապարհով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 40 հազար քաղաքացի

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած վիճակագրության համաձայն՝ այս տարվա տասը ամիսների արդյունքներով՝ նոյեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 40 հազար ուղեւոր: Ավիացիայի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա տասը ամիսների արդյունքներով ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալները շարունակում են նվազել: Ըստ այդմ, տասն ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկել է 1 միլիոն 595 հազար 838 ուղեւորի, ինչը անցած տարվա ցուցանիշից պակաս է ավելի քան 156 հազար ուղեւորով: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ուղեւորի սպասարկման դիմաց օդանավակայանի վճարները կազմում են մոտ 45 դոլար, ապա ստացվում է, որ ի տարբերություն անցած տարվա՝ «Զվարթնոց» օդանավակայանի այս տարվա շրջանառությունն արդեն իսկ նվազել է ավելի քան 7 միլիոն դոլարով:



Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: