Նախորդ տարվա ընթացքում ողջ աշխարհում ահաբեկչության զոհ է դարձել մոտ 32 հազար մարդ

Նախորդ տարվա ընթացքում ողջ աշխարհում ահաբեկչության զոհ է դարձել մոտ 32 հազար մարդ

Մեծ Բրիտանիայի Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի՝ նախօրեին զ, հրապարակ «Ահաբեկչությունները 2015թ. գլոբալ վարկանիշում» զեկույցում նշվում է, որ աշխարհում ահաբեկչության զոհերի թիվը 2014թ. աճել է 80%-ով՝ նհրապարակած զեախորդ տարվա համեմատ, ինչն այդ ցուցանիշի ամենամեծ աճն է վերջին մեկուկես տասնամյակում: Այս մասին հաղորդում էTASS-ը:
Ինստիտուտի փորձագետները վերլուծել են իրավիճակը աշխարհի 162 երկրներում, որտեղ ապրում է մոլորակի բնակչության 99,6%-ը: Ինչպես ասվում է հետազոտության մեջ, անցած տարի ահաբեկիչների զոհ է դարձել ընդհանուր առմամբ 32.658 մարդ: Ինչպես նշում են զեկույցի հեղինակները՝ դա 9 անգամ ավելի է, քան XXI դարի սկզբին, ընդգծելով, որ 2000թ. ահաբեկչությունից աշխարհում զոհվել է 3.329 մարդ: