«Սուպերմեն» Պուտինի կերպարը

«Սուպերմեն» Պուտինի կերպարը

Վաղուց են անցել այն ժամանակները, երբ ողջ աշխարհը հիացած բացականչում էր «Who is Mr Putin?»։ Այսօր Պուտինն աշխարհին ներկայանում է սուպերմենի պատկերով՝ որպես սուպեր ղեկավար, սուպեր տղամարդ, սուպեր գաղտնի գործակալ և այլն։ Պուտինն արդեն 60 անց է, բայց շարունակում է մնալ առավել ցանկալի և սեքսուալ աշխարհի տղամարդկանց ցուցակում։ Եթե վերադառնանք ոչ վաղ անցյալ, ապա կարող ենք հիշել,որ նախագահության առաջին շրջանում Պուտինի քաղաքական վերելքը ռուսների աչքում եղավ «ներծծել զուգարանում» արտահայտությունից հետո, որը որոշ ժամանակ անց դարձավ ֆավորիտ։ Նախագահության երկրորդ շրջանում Պուտինն արդեն ավելի ինքնավստահ էր և արդեն ոչ թե իր նախորդի նմանօրինակն էր, այլ ստեղծել էր տանտերի կեցվածք։ Արագ տեմպերով նրան հաջողվեց զարկ տալ տնտեսական աճին, աճեց կենսամակարդակը, սեփական բնական ռեսուրսները՝ նավթ, գազ և այս պատկերն էլ ավելի ընդգծեց Պուտինը դերը։ Իսկ այժմ նախագահության երրորդ շրջանում Պուտինը ոչ միայն տանտեր է, այլ նաև ցար, սուպերմեն և արդեն քանի տարի է՝ Ռուսաստանը կարծես թե չունի այլընտրանքայնություն։



Անդրադառնալով ՌԴ նախագահ Վ. Պուտինի կերպարին, կարող ենք ասել, որ նրա մոտ հիմնականում գերակշռում են թանկ ապրանքանիշները, որոնք էլ ուղղված են մի կողմից պահպանելու սուպերմենի պատկերը, մյուս կողմից՝ աշխարհին ցույց տալու նախագահի հնարավորությունները ամենաազդեցիկ և հարուստ երկրների շարքում։ Վլադիմիր Պուտինին համարում են ժամացույցների մոլի սիրահար։ Դեռևս նախագահության առաջին շրջանում խոսակցությունն էր պտտվում, որ Պուտինը ժամացույցը կապում է աջ ձեռքին։ Եվ ի պատասխան դրա՝ «Վոստոկ» գործարանը սկսեց ժամացույցներ արտադրել ձախլիկների համար, ովքեր ժամը կապում են ոչ թե ձախ, այլ աջ թևի վրա։ Բնականաբար արտադրող ընկերությունն առաջին նմուշն ուղարկել է անձամբ Պուտինին։ ՌԴ նախագահի ժամացույցների սիրելի բրենդը՝ Patek Philippe -ն է։ Բացի սրանից Պուտինը նաև կրում է գերմանական ընկերության A.Lange & Sohne - 1815 և Տուրբոգրաֆ մոդելները։



Ասում են՝ մարդուն հագուստով դիմավորում և խելքով ճանապարհում են։ Իսկապես որ հագուստն, ըստ էության, տվյալ անձի իմիջի մասին շատ տեղեկություն է պարունակում։ Որպես իսկական հետախույզ, Վլադիմիր Պուտինի կոստյումները իտալական Brioni ընկերության են պատկանում, և պատահական չէ, որ այդ ընկերության կողմից են արտադրվել նաև Ջեմս Բոնդի կոստյումը։ Պուտինը բացառապես նախընտրում է մետաքսյա փողկապներ, որոնք պատկանում են Lacroix, Moschino, Valentino ընկերություններն։ Իսկ ինչ վերաբերում է պաշտոնական միջոցառումների դասական սև կոշիկներին, ապա ՌԴ նախագահը նախընտրում է կրել John Lobb, նրա վերարկուները Nina Ricci-ից են։ Հետաքրքիր է՝ Պուտինն արգելում է եվրոպական ամեն ինչի մուտքը երկիր, բայց ինքը եվրոպական հագուստ է հագնում, իրեր կրում:



Ի դեպ, նույն բրենդի ժամացույցներ կրում էր նաև Դ. Մեդվեդևը։ Եվ ոչ միայն ժամացույցները այլեւ մի շարք հագուստների բրենդները նույն էին։ Նույն էր նաև Մեդվեդևի նախագահության տարինեին նրա ինտոնացիան, վարած քաղաքականությունը և դա էր պատճառը, որ Մեդվեդևը որպես նախագահ չհիշվեց։



Բայց այս կերպարը, որ ձևավորել է Պուտինը, հարցումները ցույց են տալիս, որ տվյալ կերպարը ոչ բոլորի ճաշակով է, և կարծում են, որ պետք չէ գնալ նման ծայրահեղությունների հատկապես ձգձգվող տնտեսական ճգնաժամի պայմաններում և որ միգուցե երկիրն արդեն շուտվանից կարիք ունի նոր հերոսի։



Նունե Խաչատրյան