Ձեր մարդկանց կարգի հրավիրեք. Հրանտ Բագրատյանը՝ Հրազդանի քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)

Ձեր մարդկանց կարգի հրավիրեք. Հրանտ Բագրատյանը՝ Հրազդանի քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)

Քարոզարշավ իրականացնող «Այո-Ոչ» ռեալիթի շոուի մասնակիցները Հրազդան քաղաքում էին:



Քարոզի մեկնարկը տրվեց Հրազդանի Միկրոշրջան թաղամասում: Ինչպես «այո»-ի, այնպես էլ «ոչ»-ի կողմնակիցներին 5-ական րոպե տրամադրվեց, որպեսզի բնակչությանը ներկայացնեին սահմանադրական փոփոխությունների առավելություններն ու թերությունները:



Հրազդանցիներին բաժանվեցին Սահմանադրության փոփոխությունների մասին իրազեկող գրքույկներ: Այնուհետեւ ինչպես «այո»-ի, այնպես էլ «ոչ»-ի մասնակիցները առանձին – առանձին խոսեցին բնակիչների հետ:



«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը դեռ չէր հասցրել մոտենալ հրազդանցիներին, բնակիչներից մեկը, ով թիվ 8 մանկապարտեզի տնօրենն էր, լեզվակռվի բռնվեց Հրանտ Բագրատյանի հետ. «Մարդ ուղարկեցին, որ դուք չխոսաք, թե չէ, կծեծեն»: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, դիմելով քաղաքապետարանի աշխատակիցներին, ասաց. «Ձեր մարդկանց կարգի հրավիրեք»:



Դրան հաջորդեց Հրազդանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Միքայելյանը ով հիշեցրեց, ժամանակին Հրանտ Բագրատյանը կոնյակի գործարանը փոշիացրեց: Հնչեցին մեղադրանքներ միմյանց հասցեին:



ՀՀԿ պատգամավոր, «այո»-ի կողմնակից Կարինե Աճեմյանը փորձեց լիցքաթափել վիճակը՝ դիմելով Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Միքայելյանին. «Պետք չի, որ մարդկանց ասեք ոչ- ի պաստառները պատռեն», Աշոտ Միքայելյան էլ պատասխանեց . «Սիրելի պատգամավոր, եթե դուք դա եք ասում, չարաչար սխալվում եք, մենք ոչ մեկի չենք ստիպել պաստառ պատռել»:



Այս միջադեպով էլ սահմանադրական քարոզարշավն ավարտվեց:



Նելլի Կարապետյան