Ֆրանսիայի վարչապետը հրապարակել է ահաբեկչությանը հաջորդած՝ հատուկ օպերացիաների վիճակագրական արդյունքները

Ֆրանսիայի վարչապետը հրապարակել է ահաբեկչությանը հաջորդած՝ հատուկ օպերացիաների վիճակագրական արդյունքները

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը՝ երկրի Europe 1 ռադիոկայանի եթերում տված իր հարցազրույցւոմ հայտարարել է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքից հետո Ֆրանսիայի տարածքում արտակարգ դրոթյան ռեժիմի հայտարարման պահից ավելի քան 2000 խուզարկություն է արվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին:



Վալսը նշել է, որ խուզարկությունների արդյունքում հնարավոր է եղել առգրավել 320 միավոր զենք, դատական գործ է հարուցվել 250 գործով, 210 մարդ կալանքի տակ է:
Վարչապետը հավանական չի համարել տեղեկությունն այն մասին, որ ահաբեկչությունների հետ կապված հետախուզվող Սալահ Աբդեսլամը կարող է գտնվել Սիրիայում։