Ազատության հրապարակում քաղաքական հայտարարությունների փոխարեն այսօր համերգ կլինի

Ազատության հրապարակում քաղաքական հայտարարությունների փոխարեն այսօր համերգ կլինի

Դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում մոտ երկու տասնյակ ցուցարարներ անցկացրեցին հերթական  խաղաղ, բայց ցուրտ գիշերը։ Այս գիշեր ցուցարարների հետ մնացել էր Անդրեաս Ղուկասյանը։ Իսկ առավոտվանից արդեն Ազատության հրապարակում նրան փոխարինել է «Նոր Հայաստան» նախաձեռնության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։ 

Րաֆֆի Հովհաննիսյանը զերծ մնաց որեւէ դիտարկում անելուց՝  հարգելով լռության օրը։
«Միևնույն է, ինչից էլ խոսենք,պետք է անդրադառնանք հանրաքվեին, ավելի լավ է ոչինչ չասեմ, թող այսօրն այսպես մնա»,- նշեց «Ժառանգություն» կուսակցության նախագահը։ 

Նշենք, որ երեկ ավարտվել է Սահմանադրական  հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը, այսօր Հայաստանում լռության օր է, իսկ վաղը ՀՀ քաղաքացիները պետք է իրենց «Այո»-ն կամ «Ոչ»-ը ասեն սահմանադրական փոփոխություններին։ Ազատության հրապարակում այսօր ևս  կոչեր,  քաղաքական ենթատեքստով հայտարարություններ չեն հնչի։ «Նոր Հայաստան»  նախաձեռնության կողմից  ժամը 18։00-ին կլինի  համերգ, որն էլ կամփոփի այս մի քանի օրերի  լարված քարոզարշավը։ Իսկ անժամկետ նստացույցը շարունակվում է: