Սաքունցի օֆիսը երեկ քարոզչությամբ էր զբաղված և ոչ միայն

Սաքունցի օֆիսը երեկ քարոզչությամբ էր զբաղված և ոչ միայն

Դեկտեմբերի 5-ը լռության օր էր, այսինքն այդ օրը պետք էր զերծ մնալ քարոզչությունից: Չգիտեմ ինչու, այս լռությունը վերաբերում էր բոլորին, բայց ոչ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին:



Մեր կարծիքով, ՀՔԱ գրասենյակը բացահայտ քարոզով էր զբաղվում, երբ գրում էր՝ իբր հայ գյուղացիներից իր ստացած ահազանգերի մասին, թե գյուղապետներն ու մյուս իշխանավորները կաշառում են, որ «այո. ասեն: Բնականաբար՝ գյուղացիները ՀՔԱ գրասենյակից «խնդրել էին» իրենց անուն ազգանունը չնշել:



Դե հիմա արի ու պարզիր՝ գրասենյակը ստո՞ւմ էր, թե՞ ճիշտ էր ասում: Բայց ճշմարտությունն ասեր, թե ստեր, միևնույն է, այդ գրասենյակն իր հայտարարությամբ քարոզ է անում «ոչ»-ի օգտին, խոսելով «այո»-ի համար տրվող կաշառքի մասին:



ՀՔԱ գրասենյակն, արդյոք, ոստիկանության թեժ գծին զանգ ուղակե՞լ է այդ արտառոց դեպքերի մասին: Ահավասիկ իր հայտարարության մեջ նշել է, որ Վանաձորի 30/6 տեղամասում փորձել են կաշառել նախագահհին, ով ըստ ԿԸՀ տվյալների՝ «Ժառանգություն» կուսակցությունից է: Ինձ համար արդեն հետաքրքիր է, առհասարակ, «Ժառանգություն» կուսակցությունից այդ մարդը, ով այնքան խելք ունի, որ հանձնաժողովի նախագահ են նշանակել, ՀՀ քաղաքացի՞ է, թե՞ մի ուրիշ բան, որ ոստիկանություն ահազանգելու փոխարեն, զանգում է հելսինկյան լրտես գրասենյակ:



Կարծում եմ՝ սա պետք է պարզել, որովհետև այս գրասենյակն ու իր ղեկավարը, ամեն ինչի մեջ ընկնելու իրենց վարքի պատճառով, «Ժառանգության» անդամին, ում անուն ազգանունը հրապարակված է ԿԸՀ կայքում, «պաստավկա» են արել, որովհետև տեղամասային ընտրական հանձնաժողովը Հայաստան պետության հանձնաժողովն է, որը վճարվում է ՀՀ բյուջեից, կազմավորվում է օրենքով, պետական գործ անելու համար և բացարձակապես հաշվետու չէ ինչ-որ հելսինկյան գրասենյակի: