Շտայնմայերը հանդիպել է Իրաքի քրդերի առաջնորդի հետ

Շտայնմայերը հանդիպել է Իրաքի քրդերի առաջնորդի հետ

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը` Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոն Էրբիլ քաղաք կատարած իր այցի ժամանակ հայտարարել է, որ վստահեցրել է, որ Գերմանիան կշարունակի նրանց ռազմական աջակցություն ցուցաբերել Իրաքի քրդերին «Իսլամական պետության» դեմ պայքարում:
«Մենք լի ենք վճռականությամբ շարունակելու ձեզ և «փեշմերգայի» (քրդական զինված ստորաբաժանումներ) հետ համագործակցությունը»,- ասել է Շտայնմայերն Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանը: