ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպանը Ղրիմը Կիևին վերադարձնելու շանսերը գնահատել է «անիրատեսական»

ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպանը Ղրիմը Կիևին վերադարձնելու շանսերը գնահատել է «անիրատեսական»

ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն հայտարարել է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում Կիևին չի հաջողվի լուծել Ղրիմի և Դոնբասի խնդիրները: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն: Ըստ դիվանագետի, նշված ժամկետը պայմանավորված է ՄԱԿ Անվտանգության խորհրդում իր երկրի անդամակցությամբ:



«Հույս ունենալ, թե այդ երկու տարիների ընթացքում կլուծվի Ղրիմի և Դոնբասի խնդիրը, առնվազն անիրատեսական է: Դակպահանջի շատ ավելի մեծ ժամանակահատված», - ասել է Ելչենկոն:



Դրանից բացի, գնահատելով ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի գործունեությունը, դիվանագետն իր դժգոհությունն է հայտնել այն բանի կապակցությամբ, որ նրա դերը Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման գործում «մոտ է զրոյականին»: