Քիչ էր մնացել շառով տայինք

Քիչ էր մնացել շառով տայինք

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա խորհրդական, ԶՈւ պահեստի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանի հարաբերությունները լարվել են։ Նոր տարուց օրեր առաջ նա մեզ տեղեկացրել էր, որ պատրաստվում է տեղափոխվել Երեւան՝ աշխատանքի է անցնելու մայրաքաղաքի դպրոցներից մեկում՝ որպես փոխտնօրեն: Սակայն երեկ մեզ հետ զրույցում նա հերքեց այդ լուրը․ «Քանի պարոն Խաչատրյանն աշխատում է, ես կլինեմ իր խորհրդականը», բացատրելով, թե «առողջական խնդիրների» պատճառով է հիմա Երեւանում եւ շուտով կվերադառնա Սյունիք:



Երբ հիշեցրինք իր իսկ խոսքերը, արդարացավ. «Էմոցիայի տակ եմ ասել... թեթեւ պահ կար՝ նեղացվածության, ամեն ինչ հիմա հարթվել է»: Սուրիկ Խաչատրյանից էլ հետաքրքրվեցինք, թե ինչու է նեղացրել իրեն այդքան նվիրված խորհրդականին։ «Ինչքան շառ կա, քու տակն ա, աղջիկ ջան, ինքն իմ խորհրդականն է, ոչ մի բան էլ չկա»: