Տաշած ԲՀԿ-ականը գետնին չի մնա

Տաշած ԲՀԿ-ականը գետնին չի մնա

ԱԺ ազգընտիրների մեծ մասը տագնապալի սպասումների մեջ է, սպասվում է, որ Ընտրական օրենսգրքի քվեարկությունը բարով-խերով իրականացնելուց հետո Սերժ Սարգսյանը որոշակիություն կմտցնի՝ օդիոզներից ում է նորից շանս տրվելու մտել ԱԺ։ Իսկ ԲՀԿ-ից հեռացածները «հույսները կտրել» են, չնայած սահմանադրական փոփոխությունների առիթով նախագահականում հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նրանց հանգստացրել է, թե ինքը կասի ով որտեղ գնա։ Ամիսներ են անցել, իսկ նախագահը լռում է։ Պատգամավորներից ոմանք այս ընթացքում փորձել են նրանից ինչ-որ կերպ ճշտել իրենց ապագայի հարցերը, սակայն ապարդյուն։ Երեկ նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանից մեր լրագրողը հետաքրքրվել է՝ լուծե՞լ է իր քաղաքական «ապաստանի» հարցը, թե՞ դուրս է գալու քաղաքական գործընթացներից։ «Եթե նույնիսկ որեւէ տեղ չառաջադրվեմ, ես քաղաքականությունից դուրս չեմ կարող գալ, որովհետեւ խնդիրներ կան արեւմտյան երկրի հետ կապված, այնպես որ, կարծում եմ՝ տաշած քարը գետնին չի մնա, եւ առաջարկներ կլինեն եւ կան, ժամանակը կգա, կասենք»,- ասել է Ախոյանը՝ չբացահայտելով, թե ինչ առաջարկներ է ստացել եւ ումից։ ԲՀԿ վերադառնալու մասին հարցին էլ պատասխանել է. «Տեսնենք, թե ինչ է կատարվում այդ կուսակցության հետ, նոր որոշում կկայացնենք»։