Նազենի, ախր մեր պաշտոնյաները տկլոր են մնալու...

Նազենի, ախր մեր պաշտոնյաները տկլոր են մնալու...

 



Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մտանք Ավագ շաբաթ. լռելու ժամանակն է»:



Լավ բան է ասում: Բայց, չգիտեմ ինչու, այս անեկդոտն եմ հիշում.



Վարդանիկին ընկեր Մարգոն հրահանգում է.
- Վարդանիկ, մի ժամ որ լռես, քեզ հինգ կնշանակեմ:



Վարդանիկը մի քանի րոպե լռում է, հետո սկսում ձեռքով շարժումներ անել, դիմային միմիկայով ինչ որ բան հասկացնել: Ընկեր Մարգոն ուշադրություն չի դարձնում: Մի կես ժամ նույն վիճակն է: Աշակերտները հռհռում են: Վերջը ընկեր Մարգոն բարկանում է.



- Վարդանիկ, ի՞նչ է եղել:
- Արդեն ոչինչ,- ընկեր Մարգո,- Կամբինացիադ էր կախվել, ընկավ:




Հիմա մենք ենք:



Նազենի ջան, որ լռենք ու մեր տեսածը թաքցնենք, չարձագանքենք, մինչև Ավագ շաբաթը վերջանա, մեր պաշտոնյաները տկլոր են մնալու: Ազգովի կանգնելու ու հռհռալու ենք...




Մենք Վարդանիկն եք դարձել, իշխանությունն էլ՝ ընկեր Մարգոն:



... Բայց որ ասում ես, լռենք՝ փորձենք Վարդանիկի նման լռել:



 



Հասմիկ Բաբաջանյան