Կամավորական ջոկատների մի մասը մասնակցել է մարտական գործողություններին

Կամավորական ջոկատների մի մասը մասնակցել է մարտական գործողություններին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե տեղեկություն ունի՞, թե դիրքեր մեկնած կամավորական ջոկատները ի/նչ են արել այնտեղ, և արդյոք մասնակցե՞լ են մարտական գործողություններին։ 



Ի պատասխան՝ նախարարը նախ շնորհակալություն հայտնեց մեր հասարակությունից։
«Ուրեմն ես շնորհակալ եմ մեր հասարակությունից, անկեղծորեն, մինչև գետին խոնարհվում եմ մեր ժողովրդի առջև, բոլոր այն կողմերի առջև, ովքեր որ արձագանքեցին ու կանգնեցին հայկական բանակի, պաշտպանության բանակի կողմից, ովքեր կամավոր կերպով մեկնեցին Արցախ և այսօր համալրել են Արցախի բանակի շարքերը և իրենց փորձով աջակցում են մեր զինվորներին, և մենք այսօր ունենք հաջողություններ»,- ասաց նա։



Ինչ վերաբերում է այդ ջոկատների՝ մարտական գործողություններին մանսակցելուն, պարոն Օհանյանն ասաց․«Նրանցից որոշ մասն, իհարկե, մտել է մարտական գործողությունների մեջ և շարունակելու է։ Փորձը ցույց է տվել, որ վտանգի պահին մեր ժողովուրդը միասնական է, և այդ միասնականությունը մեզ տանելու է դեպի հաջողություններ»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ