Ողբացողը լինելու են հայ եւ ադրբեջանցի միջին եւ ցածր խավերի խեղճ մայրերը. Միքայել Հայրապետյան

Ողբացողը լինելու են հայ եւ ադրբեջանցի միջին եւ ցածր խավերի խեղճ մայրերը. Միքայել Հայրապետյան

-Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։



-Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները հանրային շրջանակներում համարվում են աննախադեպ՝ 1994թ. ՀՀ-ի, ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ կնքված հրադադարից հետո։ Սպասելի՞ էին նման գործողությունները, թե՞ ոչ, եթե նկատի ունենանք վերջին
տարիներին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։



- Այս պատերազմական իրավիճակը սպասելի էր ոչ թե վերջին տարիների հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից ելնելով, այլ անցյալ տարվա արևմտյան առնվազն երկու հրապարակային զեկույցներից դատելով, որոնց մեր խելոքներն ականջալուր չեղան: Կարելի էր հետևություն անել նաև ռուսական կողմի՝ մեզ հապճեպ 200 միլիոն տալու և դրանով իրենցից զենք գնելու իրողությունից, ինչպես նաև այդ մասին տեղեկատվության աննախադեպ արտահոսք կազմակերպելուց:



- Ի՞նչ զուգահեռներ կարող եք անցկացնել այս պատերազմի եւ 1988-
94թ.թ. Արցախյան պատերազմի հետ։



- Սրանք միանգամայն այլ չափումների բաներ են: Երկուսի համար միակ ընդհանուրն այն է, որ երկուսի դեպքում էլ Արցախի բնակչության կյանքի իրավունք է պետք ապահովել:



- Արդեն շրջանառվում են տեսակետներ, որ սա Ադրբեջան-Հայաստան-Լեռնային Ղարաբաղ  պատերազմ չէ, այլ՝ բազմաշերտ է եւ շոշափում է տարածաշրջանային այլ խաղացողների շահեր։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անի հայկական կողմն այս դեպքում։



- Անշուշտ, սա հիբրիդային պատերազմ է ոչ միայն խաղացողների և գործիքակազմի, այլև շահերի և նպատակների առումով. պարզապես ողբացողը լինելու են հայ և ադրբեջանցի միջին և ցածր խավերի խեղճ մայրերը: Իսկ հայկական կողմը պետք է ունակ լինի մինչև հարցի քաղաքական լուծումը պահպանել այն բնագիծը, որն ամրագրված է 1994թ. զինադադարի փաստաթղթով:



- Կարո՞ղ են այս պատերազմական գործողությունները վերածվել
ավելի լայնամասշտաբ պատերազմի։



- Չի բացառվում, թեև դեռ լայնամասշտաբ պատերազմի ժամանակը չէ:



Թագուհի Հակոբյան