Ովքե՞ր էին այցելել Ծիծեռնակաբերդ Կառավարությունից. ֆոտոշարք

Ովքե՞ր էին այցելել Ծիծեռնակաբերդ Կառավարությունից. ֆոտոշարք

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելել բոլոր նախարարները, առընթեր մարմինների ղեկավարները, կառավարության շարքային աշխատակիցները: Նրանք Ծիծեռնակաբերդ այցելեցին ժամը 12.00-ին՝ կառավարության հատկացրած Hyundai County մակնիշի ավոտոբուսներով: Արդեն հուշահամալիրի մոտ նախ վարչապետը մոտացավ, ավանդական տարբերակով ուղղեց կառավարության անունից այդտեղ դրված ծաղկեպսակի ժապավենները, հետո ամբողջ կազմով մտան ներս։



Կառավարության բոլոր անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ՝ հարգելով 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակը։ Այնուհետև Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին։



 



Մանրամասները` Վահե Մակարյանի ֆոտոշարքում