Աշխարհազորայինների համար կսահմանվի աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ

Աշխարհազորայինների համար կսահմանվի աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ

Հայաստանի կառավարությունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում է նախատեսել, որը պայմանավորված է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտմամբ:



Նախագծով, կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (աշխարհազորային) համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ կսահմանվեն: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխարհազորայինների համար կսահմանվի աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ՝ աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում՝ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում:



Նախագծով նաև նախատեսվում է առաջարկվող իրավական կարգավորումներին տալ հետադարձ ուժ՝ դրանք տարածելով 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Նախագիծն ընդունվելուց հետո սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: