ՄԱԿ ՄԻ Գերագույն հանձնակատարը ահազանգել է ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան պատերազմին մարդասիրական իրավունքի խախտման մասին

ՄԱԿ ՄԻ Գերագույն հանձնակատարը ահազանգել է ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան պատերազմին մարդասիրական իրավունքի խախտման մասին

«Մեր գրասենյակ տեղեկատվություն է ստացվել, որ այս տարվա ապրիլին ԼՂ հակամարտության շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում տեղի է ունեցել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում»: Ինչպես փոխանցում է ՄԱԿ պաշտոնական կայքը, այս մասին հայտարարել է ՄԱԿ Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Զեյիդ Ռահադ ալ Հյուսեինը այսօր, Ժնեւում մենկարկած ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով 32-րդ նստաշրջանի ժամանակ եւ կոչ է արել չմոռանալ Հարավային Կովկասի փախստականների մասին: Վերջինս առաջարկել է նաեւ իր օժանդակությունը մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության ստացման փաստահավաք առաքելության մասով` այն շրջաններում, որտեղ տեղի են ունենում ռազմական բախումներ: