Թուրքիայում ահաբեկչություններ են կանխվել

Թուրքիայում ահաբեկչություններ են կանխվել

Թուրքիայի հարավարեւելյան Բիթլիսի նահանգում կանխվել են մի շարք ահաբեկչություններ: Այս մասին հաղորդում է թուրքական Milliyet-ը: Պարբերականի հաղորդմամբ, իրականացված ոստիկական հատուկ գործողության ընթացքում հնարավոր է եղել վնասազերծել ականապատ ավտոմեքենա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Միաժամանակ նաեւ հնարավոր է եղել կանխել խոշոր ահաբեկչություն Ստամբուլում: