Ադրբեջանի տնտեսությունը կրճատվել է 4%-ով

Ադրբեջանի տնտեսությունը կրճատվել է 4%-ով

Հունվարից մինչեւ մայիս Ադրբեջանի տնտեսությունը կրճատվել է 4,2%-ով, ճիշտ այնքան, որքան նվազել է այդ երկրի ՀՆԱ-ն: Այդ մասին գրում է haqqin.az-ն` վկայակոչելով երկրի Վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալները: Կրճատումը տեղի է ունեցել հիմնականում շինարարության եւ տրանսպորտի ծավալների նվազման պատճառով: Արդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում, ըստ նույն վիճակագրության, կազմում է 39,8%, առեւտուրն ու ծառայությունների մատուցումը` 12,2%, շինարարությունը` 8,6%, տրանսպորտինն ու մնացյալ սեկտորինը` 6,6%, եւ, վերջապես, տուրիզմն ու գյուղատնտեսությունը` 3,2%, եւ 3,5%: