Ռուսաստանն աշխարհի ամենից վտանգավոր սպառնալիքն է. Լեհաստանի Պնախարար

Ռուսաստանն աշխարհի ամենից վտանգավոր սպառնալիքն է. Լեհաստանի Պնախարար

Լեհաստանի Պնախարար Անտոնի Մաչարեւիչը հանդես է եկել բավականին սկանդալային հայտարարություններով, որոնցով Ռուսաստանը ներկայացրել է որպես աշխարհին սպառնացող ամենից վտանգավոր սպառնալիք: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: Վերջինիս խոսքերով՝ Արեւմուտքը չի կարողանում հստակ պատկերացնել Ռուսաստանի տարբերակիչ առանձնահատկությունները եւ այդ իսկ պատճառով կրկնում է արդեն նախկինում գործած սխալները:



«Ռուս ժողովրդի հանդեպ ունեցած հարգանքով հանդերձ, չեմ կարող չասել, որ Ռուսաստանն աշխարհի ամենից վտանգավոր սպառնալիքն է»,- PAP գործակալության հետ զրույցում ասել է Մաչարեւիչը: Վերջինս նաեւ կարեւորել է իր խոսքում ՆԱՏՕ-ի ընդարձակումն արեւելյան թեւում եւ Վարշավայում հուլիսին կայանալիք գագաթնաժողովը, որը համարել է պատմական եւ «ճարտարապետություն փոխող»: